Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կայծակն է խփել

Կայծակն է խփել
20.11.2015 | 02:46

Ողբերգական դեպք է արձանագրվել Բոլիվիայի ֆուտբոլի լիգաներից մեկի առաջնությունում: Հանդիպման ժամանակ կայծակը խփել է խոտածածկին, ինչի հետևանքով ֆուտբոլիստներից մեկը տեղում մահացել է, ութը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ